Երևի թե բոլորդ էլ ճանաչում եք այս հանճարեղ դերասանին,որը կարողացավ իր ապրած կյանքով ապացուցել բոլորին,որ եթե կա ցանկություն,որով դու ապրում ես ապա այն վաղթեուշ կիրականանա:Իր ամբողջ կյանքում տառապանք տեսած այս մարդը,հանուն իր երազանքի`արեց ամեն ինչ:Իրականում նա իրական հաղթող է եղել, քանի որ նա դեռ երիտասարդ էր,երբ մահացավ  հայրը,իսկ մայրը`խելագառվեց:Այսքանով հանդերձ,շատ քչերին կհաջողվեր ուրախացնել ամբողջ աշխարհին:Բայց նա արեց դա:

Ներկայացնում եմ ձեզ իր 70-ամյակին ասված ճառը:

Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ իմ ցավն ու տառապանքը միայն նախազգուշացում էր ինձ այն մասին, որ ես ապրում եմ իմ սեփական ճշմարտությանն ընդդեմ: Հիմա ես գիտեմ, որ դա պարզապես կոչվում է ԼԻՆԵԼ ԱՅՆՊԻՍԻՆ, ԻՆՉՊԻՍԻՆ ԿԱՔ:

Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, թե որքան ուժեղ դուք կարող եք վիրավորել մարդուն, երբ ձգտում եք պարտադրել նրան ձեր սեփական ցանկությունները` չնայած նրան, որ գիտեք, որ ճիշտ ժամանակ չեք ընտրել և նա դեռ պատրաստ չէ դրան, և չնայած նրան, որ այդ մարդը դուք ինքներդ եք: Հիմա ես դա կոչում եմ ՀԱՐԳԱՆՔ ՍԵՓԱԿԱՆ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ:

Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի ուրիշ կյանք փափագել և ես զարմանքով նկատաեցի, որ ինձ շրջապատող ամեն ինչ նպաստում էր իմ աճին: Հիմ ես դա կոչում եմ ՀԱՍՈՒՆՈՒԹՅՈՒՆ:

Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ ցանկացած իրավիճակում ես գտնվում եմ ճիշտ վայրում ճիշտ ժամանակին և ամեն ինչ տեղի է ունենում ամենաճիշտ պահին: Այդ իսկ պատճառով ես կարող եմ հանգիստ լինել: Հիմա ես դա կոչում եմ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՍԵՓԱԿԱՆ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ:

Երբ ես ինձ սիրեցի, ես վերջ տվեցի սեփական ժամանակս գողանալուն և դադարեցի ապագայի համար մեծ պլաններ կազմել: Այսօր ես անում եմ միայն այն, ինչն ինձ ուրախություն և հաճույք է պատճառում, այն, ինչ ես սիրում եմ անել և ինչը ստիպում է իմ սրտին ժպտալ: Ես անում եմ դրանք իմ ուրույն ձևով և իմ ուրույն ռիթմով: Հիմա ես դա կոչում եմ ՊԱՐԶՈՒԹՅՈՒՆ:

Երբ ես ինձ սիրեցի, ես անմիջապես սկսեցի ազատվել այն ամենից, ինչն իմ առողջությանը վնաս էր՝ ուտելիքից, մարդկանցից, իրերից, իրավիճակներից և այն ամենից, ինչը հրում էր ինձ դեպի ներքև և շեղում էր ինձ ինքս ինձնից: Սկզբում այս պահվածքը ես կոչում էի առողջ էգոիզմ: Հիմա ես գիտեմ` դա կոչվում է ՍԻՐԵԼ ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ:

Երբ ես սկսեցի ինձ սիրել, ես վերջ տվեցի միշտ ճիշտ լինելու սովորությանս: Այդ պահից սկսված ես ավելի քիչ էի սխալվում: Հիմա ես բացահայտել եմ` դա ՀԱՄԵՍՏՈՒԹՅՈՒՆՆ է:

Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի ապրել անցյալով և անհանգստանալ ապագայի մասին: Հիմա ես ապրում եմ յուրաքանչյուր օրը և կոչում եմ դա ԲԱՎԱՐԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ:

Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ իմ սեփական միտքերը կարող են ինձ անհանգստացնել, որ դրանից հնարավոր է նույնիսկ հիվանդանալ: Բյաց ես կապեցի այն իմ սրտի հետ. միտքս դարձավ արժեքավոր դաշնակից: Հիմա ես կոչում եմ այդ կապը ՍՐՏԻ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ:

Մեզ այլևս պետք չէ վախենալ վեճերից, առճակատումներից կամ այլ մարդկանց կամ ինքներս մեզ հետ խնդիրներից: Նույնիսկ աստղերն են իրար բախվում, բայց այդ բախման արդյունքում ծնվում են նոր աշխարհներ: Հիմա ես գիտեմ` դա ԿՅԱՆՔՆ է:

Реклама