Բոլորն էլ ցանկանում են դառնալ հաջողակ,բայց արդյոք բոլորին է հաջողվում հասնել կյանքում հաջողության:Այսօր որոշեցի հոդվածը գրել առավոտյան,շատ էին թեմանները,բայց որոշեցի գրել հաջողության մասին:Այսօր հոդվածս գրելու եմ մեկ այլ ձևով,կազմել եմ մի պլան, թե ինչպես առաջ շարժվեն մարդիկ`հաջողության հասնելու համար:Հաջողության հասնելու համար հարկավոր է ԵՐԱԶԱՆՔ—ՆՊԱՏԱԿ—ՊԼԱՆ—ԽՆԴԻՐՆԵՐ—ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ—ԱՐԴՅՈՒՆՔ:Այո,այսքանը կատարելով մենք ամպայման կհասնենք հաջողության:Մի փոքր խոսեմ կազմածս հերթականության մասին:Բոլոր մարդիկ էլ ունեն երազանքներ,բայց միայն երազանք ունենալով մենք երբեք հաջողության չենք հասնի,միայն կկատարենք հաջողության հասնելու առաջին քայլը:Նպատակ,շատ կարևոր է ունենալ նպատակներ`այնպիսի նպատակներ,որոնց հասնելով դու քեզ կարողես զգալ, որպես հաջողակ մարդ,և ոչ միայն դու,այլ նաև քո շրջապատը քեզ դասի հաջողակների դասին:Պլան,գիտես ինչոր հաջողության հասնելու համար, դու պետք է ունենաս պլան,այսինքն ինչես որոշել անել որպեսզի հասնես հաջողության,դրանք կարող են տարբեր լինել,կարող է դու ցանկանում ես արտադրել այնպիսի համակարգիչներ,որոնցից չկա աշխարհի վրա,մյուսը կարող է ստեղծել այնպիսի մի կայք,որից կօգտվեն հազարավոր մարդիկ,այսինքն յուրաքանչյուր ոք եթե ցանկանում է հասնել հաջողության,պետք է մշակի պլան:Այս երեք քայլերը կատարելուց հետո,միշտել քեզ կհանդիպեն խնդիրներ,բայց հիշիր, խնդիրները տրված են մարդուն որպեսզի նա ավելի ու ավելի հզորանա և առաջ շարժվի,երբեք չհանձնվես:Լուծիր քո խնդիրները,քանի որ դու արդեն հաջողության շեմին ես:ԵՎ ահա,ունեցար երազանք,այնուհետև այն դարձավ նպատակ,նպատակից ծնվեց պլան,իսկ այս ամենից առաջացավ խնդիրներ,իսկ որն է այն ուժը,որը կօգնի այսքանով հանդերձ առաջ շարժվել,կասեմ,այս ամենը գործողության վերածելն է,փուչ են երազանքները,նպատակները,պլանները,եթե դրանք գործողության չվերածես:Այսպես եթե դու կարողացար քո կյանքի այս հինգ կղզիները հաղթահրել,ապա համոզված եղիր,որ վեցերորդը լինելու է հաջողության երկիրը:Շարժվիր դեպի հաջողության:

Реклама