Շնորհակալություն:Տարբեր մարդիկ,տարբեր մտածելակերպներ:Յուրաքանչյուր մարդ տարբեր ձև է ընդունում այս բառը`ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:Մարդիկ կան,որոնք այս բառը օգտագործում են այն ժամանակ,երբ պահից դրդված, ուղղակի ասում են այն,կամ իրենց շնորհակալությունը արտահայտում են,օրինակ բժշկի գրպանում դրամ դնելով կամ էլ ինչ որ քաղցրավենիքով այցելել որև մեկին:Բայց ոչ,շնորհակալությունը դա չէ,շնորհակալությունը դա երախտագիտութուն է:Ամերիկայի համալսարաններից մեկի դասախոս  Էմիլսոնը , իր ուսանողների հետ հայտնաբերել է ,որ երախտագիտություն հայտնելով մեկին`մարդը իր կյանքի տարիները ավելացնում է մի քանի տարով:Այսպիսով փորձեք ավելացնել ձեր կյանքի տարիները`երախտագիտություն հայտնելով:Շնորհակալությու հայտնեք մարդկանց,ճիշտ շնորհակալություն հայտնելով դուք արթնացնոմ եք ձեր միջի դրական լիցքերը`որոնք նպաստում են ձեր կյանքի երկարացմանը:Այսպիսով փորձեք շնորհակալություն հայտնել բոլոր նրանց,ովքեր որևէ փոքր բան են կատարել ձեզ համար:Շնորհակալություն հոդվածը կարդալու համար:

Реклама