Բարև իմ բոլոր հայրենակիցներին:Այո,վերջապես իրականացավ իմ երազանքը,ես արդեն ունեմ իմ կայքը`որտեղ կարող եմ շփվել մարդկաց հետ,ովքեր ինձ պես ցանկանում են`մի բան փոխել  այս աշխարհում:Նախ պատմեմ բլոգի ստեղծման մասին,ասեմ,որ կար մի ժամանակ, որ սեփական բլոգ ունենալը ինձ համար դարձել էր նպատակ`որը պետք է իրականացնեյի:Գաղափարներ կային,բայց չկար այն խիզախությունը,որ ես կարողեմ ունենալ կայք:Քանի որ շատ երիտասարդ տարիք ունենալու պատճառով,վախենում էի,որ ինձ մոտ չի ստացվի,բայց ահա,հենց երեկ,ես կարողացա կոտրել այդ հիմար կարծրատիպը,որը այսքան ժամանակ ինձ հեռու էր պահում իմ նպատակից:Ձեզ մոտ հարց կառաջանա,ինչու կայքի անունը կոչվեց նպատակ,ասեմ որ իմ կարծիքով հաջողության հասնելու համար հենց պետք է նպատակ,քանի որ նպատակից են առաջանում`երևակայությունը,տրամաբանությունը,որն էլ իր հերթին բարձրացում է քեզ դեպի քո հաջողության դուռը:

Реклама