Ուիլլ Սմիթ

 

Ուիլլարդ Քրիստոֆեր Սմիթը ծնվել է 1968 թվականի սեպտեմբերի 25-ին Ֆիլադելֆիայում:Մայրն ուսուցչուհի էր, հայրն աշխատում էր սառնարանների գործարանում:Դեռ դպրոցում Ուիլը, շնորհիվ իր հմայքի ու ցանկացած տհաճ իրավիճակից դուրս գալու կարողության, բոլորի սիրելին էր:Դպրոցում նրան «արքայազն» էին անվանում:
12 տարեկանում Ուիլլը տարվում է «ռեփով»: Իր ընկերոջ հետ նա խումբ է բացում: Նրան հաջողություն էր սպասվում: Նրանց երկու ձայնասկավառակները պլատինե են հռչակվում, իսկ սինգլերից մեկի համար խումբը Գրեմմի է ստանում:
Չնայած Սմիթի գործերը լավ էին ընթանում, 18 տարեկանում նա ծախսել էր վաստակած փողերի մեծ մասն ու խրված էր պարտքերի մեջ: Հենց այդ ժամանակ Warner Brothers ընկերության պրոդյուսեր Բեննի Մեդինան որոշում է Բեվերլի Հիլզի հարուստ ընտանիքում դաստիարակվող աղքատ տղայի մասին հեռուստատեսային սերիալ նկարահանել: Սերիալի գլխավոր դերը բաժին է հասնում Ուիլլ Սմիթին: 1990 թվականին Սմիթի մասին իմանում են միլիոնավոր հեռուստադիտողներ:

Երևի թե կարդացիք նրա հաջողության մասին, նրա հաղթանակը կյանքի նկատմամբ:Իսկ հիմա ցանկանում եմ ձեզ ներկայացնել նրա հաջողության գաղտնիքները:

Ուիլլ Սմիթը կիսվում է իր հաջողության գաղտնիքների մասին:

Ես գիտեմ, թե ով եմ ես և ինչի եմ հավատում – ահա և բոլորը, ինչ ինձ պետք է իմանալ: Եվ այդ պատճառով դուք ուղղակի անում եք այն, ինչ պետք է անեք: Եվ ես կարծում եմ, որ մենք ինքներս ենք զբաղվում ոչ պետքական բարդություններով:

Այո, մենք ինքներս ենք փնտրում բարդություններ, որոնցում պետք է հետո գլուխ հանենք:

Մենք չենք հավատում, որ ամեն ինչ շատ պարզ է…
Գիտե՞ք, մենք մեծացել ենք ոչ այնպիսի զգացողություն ունենալով, որ մեր ներկայիս վիճակը պայմանավորում է այն, թե ուր պիտի հասնենք: Մենք մեծացել ենք այն զգացումով, որ մեր ներկայիս վիճակը ոչ մի նշանակություն չունի, քանի որ մենք աստիճանաբար պիտի զարգանանք, ինչ-որ մեծություն դառնանք:

Չկա հաջողության կարճ ճանապարհ:

Տաղանդի և հմտության միջև տարբերության կոնցեպցիան ճիշտ չեն հասկանում մարդիկ, ովքեր ցանկանում են կատարելագործվել, մարդիկ, ովքեր երազանք ունեն:

Տաղանդը դրված է մեր մեջ բնությունից: Իսկ հմտությունը կարելի է զարգացնել` միայն սեփական վարպետության կատարելագործմանը բազմաթիվ ժամեր հատկացնելով: Ես երբեք իմ մասին չեմ մտածել որպես առանձնահատուկ տաղանդով օժտված մարդու, բայց ես առանձնանում եմ անմիտ, նույնիսկ հիվանդագին աշխատասիրությամբ:

Չկա հեշտ ճանապարհ՝ անկախ նրանից, թե դուք ինչքան տաղանդավոր եք: Ձեր տաղանդը ձեզ փորձանքի մեջ կգցի, եթե դուք հմտություններ չունենաք: Եթե դուք չեք սովորում և ձեզ չեք նվիրում նրան, որպեսզի ամեն օրվա հետ դառնաք ավելի լավը, դուք չեք կարող հարաբերություններ հաստատել մարդկանց հետ այն կերպ, ինչպես դուք կուզենայիք:

Ես տեսնում եմ միայն մի բան, որով ես արմատապես տարբերվում եմ մյուսներից՝ ես չեմ վախենում մեռնել (աշխատանքում) ճանապարհին: Հնարավոր է, դուք ինձանից տաղանդավոր եք, հնարավոր է, դուք ինձանից խելոք եք, բայց եթե մենք միասին ցատկենք կյանքի «վազքուղու» վրա, դուք այնտեղից կիջնեք առաջինը, որովհետև ես պատրաստ եմ մեռնել նրա վրա:

Եվ այդ ամենը, շատ պարզ է:

Մի անգամ, Ուիլլ Սմիթի հայրը քանդեց շենքի աղյուսե պատը և խնդրեց 12-ամյա Ուիլլին և նրա 9-ամյա եղբորը վերականգնել այն: Խնդիրը նրանց թվաց անիրագործելի: Սակայն կես տարուց հետո նրանք ավարտեցին պատի կառուցումը: Հայրը ասաց. «Երբեք մի ասա, որ դու ինչ-որ բան չես կարող»:

Պետք չէ փորձել պատ կառուցել: Պետք չէ մտադրվել պատ կառուցել: Դու չես ասում «Ես կկառուցեմ ամենամեծ, ամենաբարձր, ամենասքանչելի պատը, որը երբևէ կառուցվել է»: Դու սկսում ես ոչ դրանից:

Դու ուղղակի ասում ես «Ես այս աղյուսը այնքան իդեալական կդնեմ, որքան հնարավոր է»: Եվ դու կրկնում ես դա ամեն անգամ: Եվ պատը շուտով պատրաստ կլինի:

Գիտե՞ք, իմ տատը միշտ ասում էր «Եթե դու պատրաստվում ես լինել այս աշխարհում, ապա անհրաժեշտ է ունենալ սեփական ներդրումը»:

Ես ուզում եմ բարիք գործել: Ես ուզում եմ, որ աշխարհը շնորհիվ ինձ դառնա ավելի լավը: Ես ուզում եմ, որ իմ կյանքը, իմ աշխատանքը և իմ ընտանիքը իմաստ ունենան: Այսինքն, եթե դու ինչ-որ մեկի կյանքը չես բարելավում, դու իզուր ժամանակ ես վատնում:

Չէ՞ որ քո կյանքը ևս բարելավվում է, երբ դու բարելավում ես ուրիշ մարդկանց կյանքը:

Ես ցանկանում եմ իմ անձով հանդես գալ որպես գաղափար, որպես հնարավորություն:Ես ցանկանում եմ հանդես գալ որպես գաղափար այն բանի, որ դու իրականում կարող ես կյանքի կոչել երազանքդ:

Իմ սիրելի գիրքը Պաուլո Կոելյոյի «Ալքիմիկ»-ն է: Եվ ես հավատում եմ, ուղղակի հավատում եմ, որ կարող եմ ստեղծել այն ամենը, ինչ կցանկանամ: Ձեր առաջին քայլը, մինչև ինչ-որ մեկը ձեզ հավատա, այն է, որ դուք ինքներդ պետք է հավատաք: Իմաստ չունի ունենալ «Բ» պլան, քանի որ այն շեղում է ձեզ «Ա» պլանից:

Գոյություն ունի բնավորության «խելագար» մի գիծ, որ պիտի ունենան բոլոր հաջողակ մարդիկ: Դուք պետք է հավատաք, որ ինչ-որ նոր բան, տարբերվող նրանից, ինչ տեղի է ունենում վերջին 50 միլիոն տարում, ինչ-որ նոր բան կարող է տեղի ունենալ:

Ահա այսքանը, փորձեք օգտվել նրա հաջողության գաղտնիքներից, և այն ձեզ կօգնի հասնել հաջողության:Հավատացեք նրա խոսքերին, նա հասել է հաջողության, հասել է` շարժվելով այս իր ստեղծած կանոններով:

Ավելացնել մեկնաբանություն

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s