Մարկ Ցուկերբերգ

Ֆեյսբուք սոցիալական ցանցից այսօր օգտվում են միլիոնավոր մարդիկ: Այն հաղորդակցվելու, «գովազդվելու», գովազդելու, տեղեկություն տարածելու լավագույն միջոցներից է ամբողջ աշխարհում:Ավելի քան 500 միլիոն մարդ գրանցված են Facebook-ում: “Եթե Facebook-ը երկիր լիներ, այն կլիներ երկրագնդում երրորդ ամենամեծը` Չինաստանից եւ Հնդկաստանից հետո”, ասում է Times ամսագրի խմբագիր Ռիչարդ Սթենջելը:
Ֆեյսբուքի ստեղծող Մարկ Ցուկերբերգի անունն այսօր ամենահայտնիներից ու հոլովվողներից է: Իր հայտնագործումով 26 ամյա Մարկը միանգամից ամրագրեց իր տեղը համաշխարհային ինտերպատմության մեջ: Նրա ստեղծած սոցիալական կայքն ամենամեծն է և առաջիններից` այցելուների թվով: 2010 թ.– ին Ֆեյսբուքը դարձավ ամենաշատ այցելու ունեցող կայքը, իսկ գրանցվողների թիվը հասավ 5 միլիոնի: Ցուկերբերգի հեքիաթային այս ցատկը ստիպում է մտածել, թե ով է իրականում նա, բայց ինտերնետումնրան առնչվող ամենասովորական տեղեկությունից այն կողմ ոչինչ այդպես էլ չես գտնի: Ուրեմն առայժմ բավարարվենք հենց այն ամենով , ինչը հայտնի է…
Մարկը ծնվել է 1984 թ. մայիսի 14 – ին Նյու Յորքում բնակվող հրեաական ընտանիքում հայրն ատամնաբույժ է, մայրը հոգեբան: Ծրագրավորման դաշտում դպրոցական տարիքի նրա հետաքրքրությունները արդեն 2004թ.–ին իրենց առաջին լուրջ արդյունքները տվեցին, երբ Մարկը բաց թողեց The Facebook վեբկայքը the հոդը հետո չկիրառվեց : Նույն տարվա ամռանը Հարվարդի հոգեբանության բաժնում ուսանող Մարկը մի քանի ընկերների հետ լքեց համալսարանը` որոշելով զբաղվել իր նորահայտ նախագծի ընդլայնմամբ:
Հարվարդյան տարիների մի սև բիծ, սակայն, այդպես էլ անորոշության մեջ թաղվեց. հարվարդցի զույգեղբայրներ Վինքլեվոսները, իբրև ծրագրավորման աչքի ընկնող գիտակի, Ցուկերբերգին առաջարկեցին գրել իրենց ստեղծած կայքի համար կանոնակարգ այն պիտի լիներ բացառապես Հարվարդի ուսանողների համար, և արդեն տարիներ է, որ Վինքլեվոսները փորձում են իրենց արդարությունը հաստատել դատարանում` մեղադրելով Ցուկերբերգին Ֆեյսբուքի ստեղծման ժամանակ իրենց կոնցեպցիան յուրացնելու մեջ: Մի անգամ դատարանը պարտավորեցրեց Ցուկերբերգին վճարելու 70մլն դոլլար, ինչը Վինքլեվոսները համարեցին չնչին փոխհատուցում իրենց բարոյական վնասի համեմատ: Այդուհանդերձ Մարկը չի ընդունում իր մեղքը:

Ֆեյսբուքը ստեղծվեց հավատարիմ ընկերության շնորհիվ: Հարվարդում Ցուկերբերգի միակ ընկեր Էդվարդ Սավերինը, ով նույնպես հրեա էր / բրազիլացի մեծահարուստ հրեաների ընտանիքից /, օգնեց, որպեսզի Մարկի տեխնիկական հայտնագործումն ունենա ճիշտ բիզնես պլան: Եվ սայթի գործարկման սկզբում հենց նա էլ դարձավ ներդրողը: Շուտով Ցուկերբերգը նրան փոխարինում է ավելի լուրջ գործընկերներով, ինչը չափազանց վիրավորում է Սավերինին: Վերջինս դիմում է դատարան Ֆեյսբուքից ստանալու փոխհատուցում` 1.2 մլրդ դոլլարի չափով: Դատարանը բավարարում է հայցը: Ֆեյսբուք ծրագրի կայացմանը նպաստել է նաև աշխարհահռչակ Բիլ Գեյթսը և PayPal վճարային համակարգի ստեղծողներից Փիթեր Թիլը: Ֆեյսբուքյան օֆիսներ այժմ կան ամբողջ աշխարհում: Մարկն իր մտահղացման շնորհիվ կարողացավ հավաքել աշխարհի կես մլրդ բնակչության մասին տեղեկություններ :
Այսպիսով Ֆեյսբուքի ստեղծողը հայտնվում է ամենահայտնիների շարքում: 2010 թ.–ին 4 մլրդ. դոլլար գնահատվող իր կարողությամբ նա աարդեն հանրահայտ Forbes–ի ցուցակում համարվում է ամենաերիտասարդ միլիարդերը, Time ամսագիրը նրան համարում է 2010 թ. տարվա մարդ, նրա մասին նկարահանվում են ֆիլմեր, գրվում են հոդվածներ… Նրա կյանքն այժմ ուշադրության կենտրոնում է, և յուրաքանչյուր մանրամասն լուսաբանվում է:

Реклама

Ավելացնել մեկնաբանություն

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s