Սեմյուել Լենգհորն Կլեմենս` նույն ինքը Մարկ Թվեն, հայտնի ամերիկացի գրող է: Ծնվել է Միսսուրի նահանգում, Միսիսիպի գետի ափին 1835 թ. նոյեմբերի 30-ին: Միսիսիպի գետն իր համար ներշնչանքի աղբյուր մնաց ամբողջ կյանքում: 14 տարեկանում Կլեմենսը սկսեց աշխատել տեղական թերթում, որպես գրագրի աշակերտ: Այսպես նա սկսեց գրել իր առաջին ստեղծագործությունները:
Բազմաթիվ ճանապարհորդությունների ընթացքում կրթություն ստացավ գրադարաններում: 22 տարեկանում ստացավ իր առաջին լուրջ աշխատանքը եւ շուտով դարձավ իր մասնագիտության վարպետ: Կլեմենսը իսկապես ամենահաջողված գրքերի հեղինակն էր` «Թոմ Սոյերի արկածները», հրատարկված 1876թ. նվաճում է բազմահազար ընթերցողների մինչ օրս: Նրա ամենահայտնի ստեղծագործությունների թվում են` «Պահապան հրեշտակի նամակներ», «Խորհրդավոր անծանոթ», «Արքայազն ու աղքատը» եւ այլն… Ճանապարհորդություններից մեկի ժամանակ նա ծանոթացավ Չարլզ Դարվին հետ, արտահայտելով իր հիացմունքը, դարձավ վերջինիս լավագույն ընկերն ու բարեկամը:
Կլեմենսը եւ Լիվիան երբեք չբաժանվեցին, սակայն երեխաներ մեծացնելու բերկրանքը նրանց տրված չէր` երեխաները մահացան շատ փոքր տարիքում: 1904 թ. մահացավ Լիվիան, Կլեմենսի խոսքերով` «Իրեն թողնելով բացարձակ միայնության եւ ունայնության մեջ»: Հանաճարեղ գրող Մարկ Տվենը մահացավ 1910 թ. ապրիլի 21-ին:
«Լիվիայի ծննդյան 30-րդ ամյակին
1875թ նոյեմբերի 27, Հարթֆորդ
Լիվիա, սիրելիս, 6 տարի է անցել այն օրից, երբ այս կյանքում ես կարողացա հասնել իմ առաջին լուրջ հաջողությանը` ես նվաճեցի քեզ, եւ 30 տարի այն օրից, երբ աշխարհը համաձայնեց ընդունել քեզ, երբ կյանքը նվեր արեց այս աշխարհը քեզ: Յուրաքանչյուր օր, որ ապրել ենք միասին, իմ մեջ ավելացնում է վստահությունը այն բանում, որ մենք երբեք չենք բաժանվի միմյանցից, որ ոչ մի ակնթարթ չենք զղճա, որ գտել ենք իրար: Տարեց տարի ավելի ուժեղ եմ սիրում քեզ, ավելի շատ ու ավելի մեծ ու կարեւոր սիրով: Դու այսօր ինձ համար ավելի թանկ ես, քան նախորդ քո ծննդյան տարեդարձին, քան երկու տարի առաջ այս օրը. ես հավատում եմ ու երազում, որ այս հրաշալի շրջապտույտը կշարունակվի ամբողջ կյանքում: Արի առաջ նայենք հետագա բոլոր տարեդարձներին, այն ծերությանը, որի սպիտակությունը չենք տեսնի մեր սիրո մեջ, նայենք առանց վախի, առանց դժբախտության զգացողության եւ բաց աչքերով: Վստահելով միմյանց ու հասկանալով, որ սիրո ամեն մի առկայծումը, որ ունենք մեր մեջ , որ կա մեր սրտերում, կբավարարի, որպիսի երջանկությամբ լցնի մեր սիրտը, այն տարիները, որոնք կապրենք միասին: Եվ այսպես, մեծ սիրով քո եւ երեխաներիս հանդեպ, ուզում եմ ասել`
ՀԱՎԵՐԺ ՔՈ Ս.Լ.Կ»
« Օգոստոսի 26, 1878 թ.
Լիվիա, սիրելիս, այսօր մենք առավոտյան ժամը 6-ից բարձրանում ու իջնում էինք տարբեր զառիթափերով, թաց եւ կեղտոտ կոշիկներով, անձրեւի տակ, չդադարեցնելով ու կանգ չառնելով նույնիսկ մեկ րոպե: Ամբոջ ճանապարհին ես թարմ էի. զգում էի ինձ հիանալի, ու տեղ հասա առանց հոգնածության զգացողության:
Մենք հանեցինք մեր հագուստը , լվացինք եւ սպասեցինք, որպիսի չորանա, այդ ողջ ընթացքում ժամանակը սպանեցինք ծամելով: Հետո հագանք տաք հագուստներ եւ նոր որոշեցինք մոտենալ սեղանին եւ կրկին ուտել: Ես մի քանի հիանալի անգլիացիների հետ եմ ծանոթացել եւ առավոտյան նրանց հետ մեկնելու եմ: Փոքրիկ ծաղիկների փունջ եմ հավաքել քեզ համար, նունիսկ պսակ գործել, որպիսի կրես քո գլխին, բայց դրանք կարծես փոքր ինչ թոշնել են: Լյուքերբարդից քեզ մի մեծ տուփով հազարավոր ծաղիկներ եմ ուղարկել երեկ:
Հեռագրեցի այս ամենը, որպիսի կարողանաս ինձ պատասխանել Ռիֆելում: Հուսամ, որ ձեզ մոտ նույն պես ամեն ինչ հրաշալի է, եւ դուք նույնպես ուրած եք անցկացնում ձեր ժամանակը ճիշտ այնպես, ինչպես ես: Սիրում եմ քեզ, իմ սիրտ ու իմ ուրախություն:
Փոխանցիր սերս քեզ եւ երեխաներիս »:
Հ. գ -Մարկ Տվենը սիրում էր հաճախ կրկնել. «Գրքերը գրվում են իրենք իրենց, եթե պետք է գրվեն, գրվում են շատ արագ ու պարզ, ճիշտ սիրո նման` գալիս է, ներս թող »: