Բիլլ Գեյթս

Բիլլ Գեյթսը ծնվել է 1955 թվականին Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում:Մանուկ հասակում շատ ամաչկոտ և համեստ աշակերտ էր,և աչքի չէր ընկնում առաջնորդ մարդու հատկանիշներով,բայց ոչ ոք չեր պատկերացնի որ նա կդառնա աշխարհի ամենահաջողակ ու ամեանահարուստ մարդկանցից մեկը:Նա սովորում է տեղի մասնավոր դպրոցում ապա ընդումվելով Հարվարդի դպրոց,այնտեղ երկու տարի սովորելուց հետ այն թողնում է և իր ընկեր Պոլ Ալենի հետ սկսում են ծրագրերի ստեղծման աշխատանքները:Նա 15 տարեկան էր, ճանապարհային երթևեկության կարգավորման համար ծրագիր մշակեց և դրա դիմաց վաստակեց 20 000 դոլար գումար: Իսկ 17 տարեկանում նրան առաջարկեցին Բոննեվիլյան ամբարտակի էներգիայի տեղաբաշխման համար ծրագրային փաթեթ մշակել:Նա իր գիտելիքների շնորհիվ դարձավ աշխարհի ամենահարուստ մարդը:Վստահ լինելով, որ անհատական համակարգիչը յուրաքանչյուր աշխատատեղի և յուրաքանչյուր տան համար անփոխարինելի կդառնա, նրանք սկսեցին ծրագրային ապահովում մշակել անհատական համակարգիչների համար: Բիլլ Գեյթսի կանխատեսումն առ այն, որ անհատական համակարգիչները զարգացում կապրեն, դարձավ Microsoft-ի և ընդհանրապես ծրագրային ապահովման արդյունաբերության հաջողության առանցքային գործոնը (1986թ. Microsoft-ը վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության, եւ այդ նույն տարում Բիլլ Գեյթսը դարձավ միլիարդատեր, երբ նա միայն 31 տարեկան էր):Հաջորդ տարում Microsoft-ը շուկա հանեց Windows-ի առաջին տարբերակը: Իսկ արդեն 1993թ.-ին Windows-ի վաճառքի ամսեկան ընդհանուր ծավալը գերազանցեց 1 միլիոնը: 1995թ.-ին ի հայտ եկավ Windows 95-ը և երկու շաբաթվա մեջ դրանից վաճառվեց 7 միլիոն նմուշ:1994թ. հունվարի 1-ին Բիլլ Գեյթսն ամուսնացավ Մելինդա Ֆրենչի հետ,որի հետ միասին հիմնեց բարեգործական հիմնադրամ:Նրա բարակ ձայնը,տարբեր կողմ թեքված մազերը,ժառգոնային արտահայըությունները,չէին համապատասխանում գործարարի կերպարին:Նա այս ամենով ապացուցում էր,որ հաջողակ լինելու համար այսքան էլ է բավարար:

2008թ. հունվարի 7-ին Բիլլ Գեյթսը հայտարարեց նույն տարվա հուլիսին Microsoft կորպորացիայի ղեկավարի լիազորությունները ցած դնելու, իսկ 2008թ. հուլիսի 15-ին`Microsoft-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը թողնելու իր մտադրությունների մասին: Պաշտոնից հեռանալուց հետո նա մտադիր էր իրեն ամբողջովին նվիրել Bill & Melinda Gates Foundation բարեգործական հիմնադրամը ղեկավարելուն:

2008թ. հունիսի 27-ը Բիլլ Գեյթսի համար դարձավ վերջին օրը Microsoft-ի ղեկավարի պաշտոնում: Չնայած դրան` նա ամբողջությամբ չի խզում կապերը ընկերության հետ. Գեյթսը մնում է տնօրենների խորհրդի նախագահ (առանց գործադիր լիազորությունների): Նա զբաղվում է նաև հատուկ ծրագրերով և մնում է ամենաշատ բաժնետոմսեր ունեցողը մի կորպորացիայում (Microsoft-ի 8,7% բաժնետոմս), որի 102 երկրում տեղակայված մասնաճյուղերում աշխատում է ավելի քան 61 000 մարդ:

Եվ վերջում ձեզ եմ ներկայացնում նրա այն խորհուրդները,որոնք երբեք չեն սովորեցնում երեխաներին դպրոցում`

1.Կյանքն անարդար է. համակերպվեք:

2.Հասարակությանը բացարձակ հետաքրքիր չէ ձեր ինքնագնահատականը: Ձեզնից սպասում են ձեռքբերումներ:

3.Դուք չեք աշխատելու տարեկան 60.000 դոլլար դպրոցն ավարտելուց անմիջապես հետո: Դուք չեք դառնա պաշտոնյա սեփական վարորդով,այդ ամենը դուք պետք է վաստակեք:

4. Եթե դուք կարծում եք,որ ուսուցիչը շատ խիստ է ձեր նկատմամբ՝ դա դեռ ոչինչ է:Սպասեք մինչ դուք կդառնաք ղակավար:

5.Համբուրգեր պատրաստելը ցածր է ձեր արժանապատվությունի՞ց : Ձեր տատիկներն ու պապիկները մտածում էին հակառակը: Նրանց համար համբուրգեր պատրաստելը հնարավորություն էր կյանքից կառչելու համար:

6. Եթե ձեզ մոտ ինչ-որ բան չի ստացվում՝ ձեր ծնողների մեղավորությունը չէ:Փորձեք սովորել ձեր սխալների վրա:

7.Ծնողները միշտ չեն եղել այնքան անհետաքրքիր, ինչքան որ հիմա ձեզ թվում է: Միգուցե ձեր հանդեպ տածած անընդհատ հոգածությու՞նն է նրանց այդպիսին դարձրել: Այնպես որ մինչ ձեր ծնողների քննադատելը նախ սկսեք ձեզնից:

8.Դպրոցը միգուցե ձեզ չի բաժանում հաջողակների և անհաջողակների,բայց կյանքը այդպիսին չէ:

9.Կյանքը դպրոցի պես չի բաժանվում կիսամյակների :Դուք չեք ունենալու ամառային արձակուրդներ ու ձեր տնօրենը չի օգնելու վերագտնել ինքներդ ձեզ:Ամեն ինչ պետք է հասնեք ինքներդ:

10.Հեռոստացույցով չեն ցուցադրում իրական կյանքը: Իրական կյանքում չի ստացվի ամբողջ օրը նստել սրճարանում:

11.Լավ հարաբերություների մեջ եղեք գիտունիկների հեը,գուցե մի օր նրանք ձեր կառավարիչները դառնան: Ահա այսքանը այս հզոր մարդուց:Փորձիր դառնալ նրա նման հաջողակ:

1 thought on “Բիլլ Գեյթս”

  1. Բիլլ Գեյթս….. ուղղակի մեծատառով մարդ հանճարեղ մարդ..

Ավելացնել մեկնաբանություն

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s