Մերի Քեյ

Հմայիչ, էներգիայով լի, նպատակասլաց։ Կին,ով ստեղծել է հաջողության բացառիկ պատմություն։ Գործարար աշխարհի հաջողակ առաջնորդների բազմաթիվ կենսագրությունների շարքում չի եղել Մերի Քեյի՝ «Մերի Քեյ» Ընկերության հիմնադրի պատմության նման բացառիկ պատմություն։ Նրա հաջողությունները զգալի ներդրում են ունեցել ԱՄՆ-ի բիզնեսի զարգացման պատմության մեջ և լայն հնարավորությունների աշխարհ են բացել կանաց համար ամբողջ աշխարհում՝ թույլ տալով նրանց իրականացնել հաջողության մասին սեփական երազանքները։

«Դուք կարող եք»։

Շատ պարզ, բայց միևնույն ժամանակ, այս խորիմաստ բառերն են արտահայտում Մերի Քեյի հաջողության ողջ փիլիսոփայությունը։ Տեխաս նահանգի Հոթ–Ուելս քաղաքի փոքրիկ աղջնակ Մերի Քեյը, օգնելով տնային գործերում, շատ անգամ լսում էր իր մայրիկից այդ քաջալերող և բովանդակալից արտահայտությունը․ «Սիրելի՛ս դու կարող ես»։ Տարիներ անց Մերի Քեյը ոչ միայն չկորցրեց հավատը այդ արտահայտության հանդեպ,այլ հազարավոր կանանց օգնեց իսկապես հավատալ սեփական ուժերին և դեռ միլիոնավոր կանայք կառաջնորդվեն այդ մի քանի պարզ բառով։

«Ես պատկերացնում էի մի ընկերություն, որտեղ յուրաքանչյուր կին կարող էր հասնել հաջողության։Նրանք ովքեր իսկապես ուզում են հասնել բարձրունքների և պատրաստ են «վճարել» համապատասխան գին, ովքեր ձգտում են երազանքները իրականություն դարձնել, «Մերի Քեյ» ընկերության դռները միշտ լայն բաց են նրանց առջև։

Ընկերության ստեղծումը իրականություն չէր դառնա եթե Մերի Քեյը չբախվեր աշխատող կնոջը բնորոշ խնդիրների հետ։ Ողղակի վաճառքի ոլորտում 25 տարվա հաջող կարիերայից հետո Մերի Քեյը արժանացավ Կրթական ոլորտի ազգային տնօրեն պարգևի։ Նա հոգնել էր հետևել այն երևույթին, թե ինչպես տղամարդիկ, որոնց ինքն էր սովորեցնում մասնագիտությանը, իրենից ավելի բարձր պաշտոններ էին զբաղեցնում և կրկնակի գումար էին վաստակում։ Այդպես կշարունակվեր շատ երկար, եթե Մերի Քեյը չորոշեր փոխել գործարար աշխարհի կանոնները։ Այդ ամենը դրդեց նրան հիշել և գրանցել այն ամենը,ինչը հաջողություն է բերել։ Նա գրում է գիրք գործեր վարելու արվեստի մասին։ Այս գրքի օգնությամբ կանաց առջև բացվում են նորանոր հնարավորություններ հաջողության հասնելու համար։ Վերլուծելով այս ամենը՝ նա հասկացավ, որ կազմել է իր երազանքների ընկերության բիզնես–պլանը, որը կանանց անձնական և ֆինանսական հաջողությունների հասնելու հնարավորություն է ընձեռում։

Ներդնելով իր ամբողջ խնայողությունները՝ 5000 դոլլար, և ստանալով իր 20–ամյա որդու՝ Ռիչարդ Ռոջերսի աջակցությունը՝ 1963թ–ին Մերի Քեյը բացեց իր երազանքների Ընկերությունը։ Մերի Քեյի հաջողության գաղտնիքը պարզ էր։ Նա հիմնեց կորպորատիվ մշակույթ, որի հիմքում ոչ թե ընկած են գործարար աշխարհի չափանիշները,այլ Ոսկե կանոնը,որը օգնում է կանանց իրականացնել սեփական նպատակները և երազանքները։ Մերի Քեյը համոզված էր, որ ստեղծել է ընկերություն, որը սիրտ ունի։

«Մերի Քեյ»–ի հաջողության գրավականը ավելին է,քան դոլլարներ, շենք և միջոցներ։ Ընկերության իրական հաջողությունը համարժեք է այն ճակատագրերին, որոնց մենք բերել ենք հույս և հավատ։

Ներկայումս նրա երազանքը, քաջությունը և վճռականությունը շարունակում է ապրել հազարավոր կանանց սրտերում՝ օգնելով նրանց բացահայտել իրենց կարողությունները։ Աշխարհի 35 երկրներում «Մերի Քեյ» ընկերության ավելի քան 2 միլիոն գեղեցկության անկախ խորհրդատուներ շարունակում են աշխարհահռչակ Մերի Քեյի ժառանգությունը,ով կանանց սովորեցրել է երազել և ի կատար ածել անգամ ամենահամարձակ երազանքները։

Реклама

Ավելացնել մեկնաբանություն

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s