Ջեզ եմ ներկայացնում բլոգինգում հաջողության հասած Արմեն Մկրտչյանի հաջողության պատմությունը:Նրա հիմնած կայքից օգտվում երիտասարդության մեծ մասը:Եվ ստորև ձեզ եմ ներկայացնում իմ ու armblog.net կայքի համահիմնադիր` Արմեն Մկրտչյանի հետ տեղի ունեցած հարցազրույցը:
1.Ինչպես ձեզ մոտ միտք առաջացավ, որպեսզի հիմնեք բլոգային կայք:
Դեռ մի քանի տարի առաջ, երբ ինտերնետը Հայաստանում այդքան էլ տարածված ու հասանելի չէր, Freenet ինտերնետային կայքը թույլ էր տալիս ստեղծել փոքր կայքեր և անվճար տեղադրել դրանք ինտերնետում: Դեռ այն ժամանակ արդեն ունեի մի քանի կայքեր, որոնք իհարկե չէին կարող ամբողջովին բավարարել ինձ ու այցելուներին: Հետագայում ինտերնետը զարգացավ և այժմ կան բազմաթիվ կայքեր, որոնք թույլ են տալիս բավականին ֆունկցիոնալ կայքեր ստեղծել ու ղեկավարել դրանք: Մի անգամ որոշեցի փորձել այդ կայքերից մեկում տեղադրել իմ ստեղծած խաղերը, ծրագրերը ու այն ամենը, ինչ ինձ դուր է գալիս և այդպես առաջացավ այս բլոգը:
2.Հավատում էիք, որ ձեր կայքը կդառնա լավագույնը Հայաստանում:
Անկեղծ ասած ինքս չէի սպասում, որ այս նախագիծը այսքան երկար ընթացք կունենա: Համամիտ չեմ, որ իմ կայքը լավագույնն է Հայաստանում, այն պարզապես ունի շատ հավատարիմ այցելուներ: Սակայն ինձ համար այն իրոք ստացված նախագիծ է, քանի որ հայկական ինտերնետ ռեսուրսներում նմանատիպ կայքեր շատ քիչ կան, որոնք առնչվում են ինֆորմացիոն տեխնոլոգիաներին և համակարգիչներից օգտվողներին հնարավորություն են տալիս ավելացնել իրենց գիտելիքները:
3.Եղել են այնպիսի պահեր, որ դուք հանձնվել եք, և չեք ցանկացել առաջ գնալ ինչ-ինչ խնդիրների պատճառով, իսկ եթե եղել են, ինչպես եք շրջանցել դրանք:
Այո, մի քանի անգամ պատահել է, որ այլևս չեմ ցանկացել շարունակել, քանի որ այն ինձանից շատ ժամանակ ու էներգիա է խլում, սակայն այցելուների ու ընկերներիս հորդորներով շարունակել եմ բլոգի գործունեությունը:
4.Արդյոք եղել է որևէ մեկը կամ որևէ մի աֆորիզմ , որը ձեզ ստիպել է առաջ գնալ դեպի ձեր հաջողությանը:
Երևի կարելի է նշել հետևյալ միտքը՝ “Եթե ուզում ես հասնել հաջողության քո բնագավառում, ապա պետք է յուրաքանչյուր առավոտ առաջինը լինելու ցանկությամբ արթնանաս ու ճիշտ օգտագործես այն ժամանակն ու շնորքները, որոնք քեզ պարգևել է Աստված”:
5.Ունեք հետագա նպատակներ, որոնց ձգտում եք հասնել:
Չնայած բլոգը շատ բարձունքներ է գրավել ու շատ նպատակներ իրականացրել, սակայն լուրջ նպատակներ դրա հետ կապված դեռևս չկան:
6.Արդյոք ձեզ համարում եք հաջողակ մարդ:
Եթե նկատի ունենանք բլոգի հաջողությունները, ապա ես ինձ այնքանով եմ համարում հաջողակ, որ արածս գործը գնահատվում է և չի անտեսվում: Օրական մի քանի տասնյակ շնորհակալական նամակներ եմ ստանում, ինչը ինձ էլ ավելի է խրախուսում ու մղում նոր հաղթանակներից:
7.Այսքանն ամփոփելով, որն է ձեր հաջողության բանաձևը:
Այժմ նայելով իմ կատարած աշխատանքի մեծ ծավալներին, կարող եմ հստակ ասել, որ բլոգի գրանցած արդյունքները պատահականություններ չեն, այլ պարզապես նվիրված և երկար աշխատանքի արդյունքներ: Հաջողության հասնելու համար շատ բան պետք չի: Ընդամենը պետք է ապավինել Աստծուն և միշտ լինել լավատես:
Շնորհակալություն