Աֆորիզմներ իմաստության մասին

Բարձրագույն իմաստությունն ինքն իրեն ճանաչելն է։
Գալիլեյ

Բանսարկության արվեստը պահանջում է խելք ու բացառում տաղանդը։
Բոնալդ

Որտեղ միտքն աշխատում է, այնտեղ սիրտը հանգստանում է։
Բուֆլեր

Յուրօրինակությունը խելքի միայնակություն է։
Գրաֆ

Բավական չէ առողջ միտք ունենալ, կարևորը դրանից հմտորեն օգտվելն է։
Դեկարտ

Այնքան մի հարստանա խելքով, որ աղքատանաս հոգով։
Լյուդվիգ

Մեծ մտածողները… սկսում են նրանից, որ կործանում են կոպիտ մոլորություններն ու իրենց ժամանակի հրապուրանքները։
Լյուիսոն

Ծափահարությունները` խթաններ են ազնիվ գլուխների համար, նպատակ` թույլերի համար։
Հոլթոն

Մարդկային միտքն ավելի սարսափելի զենք է, քան առյուծի ճիրանները։
Շոպենհաուեր

Այլոց արատները տեսնելով` խելոքը ձերբազատվում է սեփականից։
Պուբլիլիոս Սիրոս

Սրամտությունը տաղանդի պես բան է. ավելի լավ է այն չունենալ բոլորովին, քան ունենալ ոչ բավականաչափ։
Սոմերի

Միայնակությունը խելքի համար նույնն է, ինչ քաղցած սննդակարգը` մարմնի։ Երբեմն այն անհրաժեշտ է, բայց չպետք է լինի չափազանց երկարատև։
Վովենարգ

Խելոքին բավական է և ակնարկը։
Տերենտիոս

Յուրաքանչյուրը միայն այն է լսում, ինչ ինքն ըմբռնում է։
Գյոթե

Խելացի մարդիկ հաճախ ատելի են լինում հզոր տիրակալներին։
Էրազմ Ռոտերդամցի

Բանականությունը որոնում է, իսկ սիրտը` գտնում։
Ժորժ Սանդ

Սիրտն ունի իր բանականություը, որը հայտնի չէ մեր բանականությանը։
Պասկալ

Բախտն ում ուզում է կործանել, նրանից խլում է բանականությունը։
Պուբլիլիոս Սիրոս

Դժվար է ստիպել մարդուն ինչ-որ բան հասկանալ, եթե նրա աշխատավարձն ապահովվում է դրա չգիտակցումով։
Սինկլեր

 

Հավանեցիր, ուրեմն կարող ես լայքել մեր facebook-յան էջը, և դառնալ մեր կայքի նոր ընկերը:

Ավելացնել մեկնաբանություն

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s