Երևի թե արդեն ծանոթ եք մեր կայքի նոր նախագծի մասին:Վերցնում ենք հայտնի մարդկանց աֆորիզմները և տալիս մեր մոտեցումը:Այսօր կխոսեմ հանրաճանանչ Հենիր Ֆորդի մասին:
Հենրի Ֆորդ` ամերիկյան գործարար, աշխարհով մեկ ավտոմեքենաների արտադրության գործարանների սեփականատեր: Առաջնորդվելով «ավտոմեքենա` բոլորի համար» կարգախոսով, Ֆորդի գործարանները թողարկում էին ավտոմոբիլաշինության դարաշրջանի սկզբի ամենաէժան ավտոմեքենաները: Ford Motor Company ընկերությունը գոյություն ունի առ այսօր:
Հենրի Ֆորդը հայտնի է նաև նրանով որ առաջինը հաջողությամբ սկսել է կիրառել «արդյունաբերական կոնվեյերը»:
Այսօր մենք կխոսենք նրա հանճարեղ մտքերից մեկի մասին.
Յուրաքանչյուր բան կարելի է անել ավելի լավ, քան արվել է նախկինում:
Միտք, որ վստահ եմ շատ հաջողակների կարգախոսն է:Մենք այսօր պայքարում ենք, որ դառնանք հաջողակ:Հաջողակ կարող են դառնալ տարբեր բնագավառներում, բայց երբ վերձնում ես նպատակդ և շարժվում առաջ, նկատում ես որ այդպիսի բնագավառում հաջողության հասել է մեկ այլ մարդ, և սկսում ես ընկճվել:Բերեմ մի օրինակ.Ցանկանում ես բացել մի սոցիալական կայք և սկսում ես աշխատել, բայց նկատում ես, որ Ցուկերբերգի(Facebook-ի հիմնադիր) մտահաղացումը գրավել է ողջ աշխարհը, դու ընկճվում ես և թողնում քո հաջողության ճանապարհը` չմտածելով որ քո ստեղծած սոցիալական կայքը ավելի լավը կլիներ, քան Ցուկերբերգինը:Այսպիսի պահեր կարող է լինել տարբեր բնագավառներում:Բայց հենց այս ժամանակ հարկավոր է քեզ Հենրի Ֆորդի միտքը. Յուրաքանչյուր բան կարելի է անել ավելի լավ, քան արվել է նախկինում:Այո քո ստեղծածը կարող է լինել լավագույնը:Երբեք ու երբեք մի մտածիր որ հաջողության հասած մարդը միանգամից հաջողակ է ծնվել, ոչ նա հաջողակ է դարձել:Նա էլ է անցել այն ուղղին, որով դու հիմա անցնում ես, նա էլ է մտածել, որ իր արտադրածը,ստեղծածը կարող է վատը լինել, բայց նա չի հանձնվել և գնացել է առաջ:
Երբ այս կայքը բացում էի, մտածում էի, որ ես երբեք չեմ հասնի հաջողության, քանի որ կան Հայաստանում այսպիսի թեմայով կայքեր, որոնք շատ տարիներ արդեն գործում են:Եվ ես չեմ կարող ունենալ այցելուներ, որոնք մշտական կարող են մտնել իմ կայք, և ընթերցեն հոդվածները:Բայց ես պայքարեցի այդ մտքերի դեմ և չհանձնվելով գնացի առաջ:Ես ամեն անգամ մտնում էի իմ կայք և տեսնում կայքի նվազաթիվ այցելուների թիվը:Գիտեք, բայց ես նորից շարժվում էի` մտածելով, որ ես մի օր կունենամ կայք, որտեղ կայցելեն հարյուրավոր մարդիք:Գիտես, արդեն կամաց-կամաց իմ պայքարը կյանքի հետ, տալիս է իր պտուղները:Ես արդեն ունեմ մշտական այցելուներ, որոնք հետաքրքրվում են իմ կայքով, և ընթերցում են իմ հոդվածները:
Այս ընթացքում ես շարժվում եմ տասնյակ ավելի հանճարեղ մարդկանց մտքերով, որոնք ինձ ուժ են տալիս, և դրանց մեջ է նաև Հենրի Ֆորդի այս իմաստուն միտքը.Յուրաքանչյուր բան կարելի է անել ավելի լավ, քան արվել է նախկինում:Ես կարող եմ ունենալ մի կայք, որը կլինի լավագույնը նախկինում եղածների մեջ:
Դու նույնպես վերցրու քո նպատակները, և շարժվիր առաջ` մտածելով որ քոնն ավելի լավը կլինի քան մեկ ուրիշինը: