Թոմաս Էդիսոնի հանճարեղ միտքը

Այս հոդվածում խոսելու եմ Թոմաս Էդիսոնի հանճարեղ մտքերից մեկի մասին:Սա թվով երրորդն է այն հոդվածներից, որոնցում ընդարձակվում են հայտնի մարդկանց աֆորիզմները:Դրանցից երկուսն են Հենրի Ֆորդի և Հուլիոս Կեսարի հայտնի աֆորիզմների ընդարձակումը:Դրանց շարքին այսօր կավելանա Թոմաս Էդիսոնինը:

«Շատերը, որոնք կյանքում անհաջողության են մատնվել, դրանք մարդիկ են, որոնք այդպես էլ չհասկացան, թե ինչքան մոտ էին գտնվում հաջողությանը այն պահին, երբ հանձնվեցին»

Մի խոսք, որը ինձ ստիպում է առաջ գնալ:Եթե չլիներ նա և նրա այս հանճարեղ միտքը, երևի թե դու այս տողերը չէիր կարդա, քանի որ այս կայքը այլևս չեր լինի:Մի բան, որը ապացուցում է, որ մենք հաջողության կհասնենք:Ուղղակի երբ բառացիորեն կարդում ես այս տողերը, արդեն ամեն ինչ պարզ է:

Ես մինչ այս կայքը բացելը, ունեցել եմ մի քանի տարբեր բնույթի կայքեր:Այս ամենը այն ժամանակ է եղել, երբ ես չգիտեի հաջողության, նպատակների հասնելու, և այլ ու այլ բաներ` կապված հաջողության մասին:Ես բացում էի կայքը, մոտ մեկ ամիս շատ ջանասիրաբար աշխատեցնում և հետո փակում կայքը` քանի որ իմ պատկերացմամբ ոչ մի հաջողոթյան չէի հասնում:Բայց ափսոս ես չգիտեի, որ ես արդեն հասել էի իմ հաջողությանը:Հաջողությանը ընդամենը մեկ քայլ էր պակասում:Բայց քանի որ արդեն գիտեմ Թոմաս Էդիսոնի այս հանճարեղ միտքը, ես երբեք ու երբեք չեմ հանձնվի:Գիտեք ես ձեզ կարող եմ վստահեցնել, եթե չլիներ նրա այս հզոր խոսքը, այս կայքը նույնպես կդասվեր այն կայքերի կողքին, որոնք աշխատում էին ընդամենը մեկ ամիս:Բայց ոչ, նրա խոսքով ես հավատում եմ, որ հաջողության ես արդեն հասել եմ, միայն ինձ հարկավոր է մի փոքր սպասել:Ես կսպասեմ` հավատալով որ իմ երազանքը արդեն կատարվել է:

Ունես գործեր, որոնցով զբաղվում ես, բայց կարծես հաջողությունը ուշանում է, մի վհատվիր դու արդեն հաջողակ ես, քանի որ քո հաջողությունը արդեն քո կողքին է:

Հիշիր մի բան, երբ քո մտքում պտտվում են այն մտքերը, որ քո այդ նախագիծը անհաջողության է մատնված, ուրեմն կարող ես ուրախանալ. Քո ծրագիրը հաջողվածներից հաջողվածն է:

Реклама

1 thought on “Թոմաս Էդիսոնի հանճարեղ միտքը”

Ավելացնել մեկնաբանություն

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s