Ապրիր նպատակներով
Բոլորս էլ կյանքի բերումով ուենք բազում նպատակներ , մեծ և փոքր, դյուրին և խրթին:Բայց միևնույն է բոլորս էլ, անկախ մեր երազանքի բովանդակությունից, ցանկանում ենք մի բան, որ այն կատարվի:Առաջին հերթին երազանքը առաջանալուց հետո երևի թե բոլորս էլ ջանասիրաբար գործում ենք` երազանքը իրականացնելու համար, բայց որոշ ժամանակ անց այն ցանակությունը, որ կար երազանքին հասնելու համար, նվազում է, իսկ որ՞ն է դրա պատճառը:Պատճառը պետք չէ գտնել արտաքին կյանքում, այլ այդ խնդիրը հենց մեր մեջ է:Քանի որ մենք չենք կարողանում ապրել մեր նպատակներով:Ապրել նպատակներով, նշանակում է օր ու գիշեր մտածել դրան տանող ճանապարհների մասին:Օրերով պատկերացնել, թե ինչ երջանկություն կլինի, եթե կատարվի քո բոլոր նպատակները:Եւ հենց այդ բերկրանքն էլ կտա քեզ ուժ` առաջ գնալու համար:
Այսքանից հետո կտեսնես, որ քո նպատակները չեն մեռնի, այլ ավելին, նրանք քեզ կոչ կանեն, որպեսզի հասնես իրենց:Մինչ այս, ես նման էի այն մարդուն, ով ունենալով նպատակներ, գործում էր, որպեսզի հասներ դրանց, բայց այդ նպատակների հասնելու ճանապարհը տևում էր ընդամենը մեկ ամիս, վերջ, այն չկատարվելով ես կարծում էի, որ իմ նպատակները մատնված են անհաջողության:Բայց ժամանակի ընթացքում քաղելով կյանքի այն ճշմարիտ դասերը , հասկացա մի բան, որ եթե դու քո ողջ ուժը կենտրոնացնես քո նպատակի վրա, ապա այն ամպայման կկատարվի:Իսկ հիմա ես ապրում եմ իմ նպատակներով:Այո նպատակներով, քանի որ իմ մեջ առաջացած ցանկացած միտք ես կյանքի եմ կոչում, դարձնում այն նպատակ և ապրոմ դրանով:Ես վաղ առավոտ թե ուշ գիշեր, ես մտածում եմ նորություններ, նոր ծրագրեր, որպեսզի այն հետաքրքրի քեզ, իսկ եթե ես կարողացա անել այնպես, որ իմ գրածը քեզ հետաքրքրի, ուրեմն ես հասել եմ իմ նպատակի մի մասին:
Ապրել նպատակը հենց սա է, մտածել թե ինչ անել, որպեսզի առաջընթաց ունենա կայքդ, կամ բիզնեսդ, կամ էլ դերասանական կարիերադ:Կարևոր չէ, թե ինչ է ներկայացնում իրենից քո նպատակը, կարևորը այն է, որ դու կարողանաս հասնել դրան:Եղիր սկզբունքային, հիշիր որ դու կարող ես, կարող ես այն ժամանակ, եթե ապրես քո նպատակներով, եթե հաջողության բերկրանքը հոսեցնել տաս քո երակներոով:Եւ եթե կարողանաս հաջողության հասնելու ցանկությամաբ ապրել, ապա որոշ ժամանակ անց, դու ամպայման կլինես հաջողակ:Իսկ ժամանակը միշտ էլ հարկավոր է :Դա մի ընթացք է, որտեղ դու պետք է ապացուցես քո նպատակի արժանի տերը լինելու հանգամանքը:
Հավանեցիր, ուրեմն կարող ես լայքել մեր facebook-յան էջը, և դառնալ մեր կայքի նոր ընկերը:
Բառեր, որոնք կփոխեն Ձեզ
Այս հոդվածում կներկայացնեմ ձեզ հանճարների այնպիսի խոսքեր, որոնք փոխել են իրենց, և իրենց խոսքերով ցանկանում են նաև փոխել ձեզ :Գնացինք …
Թույլ մարդիկ սպասում են հարմար առիթի, ուժեղները այն ստեղծում են: Մակսիմ Գորկի
Կգա այն ժամանակը, երբ գիտությունը առաջ կանցնի ֆանտազիայից: Ժյուլ Վեռն
Ես դա եմ ուզում, նշանակում է` դա էլ կլինի: Հենրի Ֆորդ
Նա, ով սխալ չի գործում, առաջընթաց չի ունենում: Ռուզվելտ
Ձախողումը պարզապես այն գինն է, որ մենք վճարում ենք` հաջողության հասնելու համար: Մաքսվել
Նույնիսկ եթե Դուք շատ տաղանդավոր եք և շատ ջանք եք գործադրում, որոշակի արդյունքին հասնելու համար, ուղղակի ժամանակ է հարկավոր: Բաֆֆետ
Պատմությունն իմ հանդեպ բարեխիղճ կլինի, որովհետև մտադիր եմ այն գրել անձամբ: Ուինսթոն Չերչիլ
Եթե դժգոհ եք այն տեղից, որը զբաղեցնում եք, փոխեք այն: Դուք հո ծառա չեք: Ջեյմս Ռոն
Անհաջողությունը միայն ժամանակավոր է, հանձնվելով` դուք դարձնում եք այն մշտական: Մերիլին Սավանտ
Ահա այն մարդկանց բառերը, որոնք փոխել են հազարավոր մարդկանց:Փորձիր կարդալ և ընկալել այն, ինչ ցանկանում են ասել հեղինակները:Հավատա նրանց խոսքերին, քանի որ նրանք հասել են հաջողության գագաթնակետին:
Հավանեցիր, ուրեմն կարող ես լայքել մեր facebook-յան էջը, և դառնալ մեր կայքի նոր ընկերը:
Ընկերություն
Կյանքում ամենից թանկ բաներից մեկը, դա ընկերությունն է:Ամենաթանկ բաներից մեկն է այն, քանի որ միայն նրա միջոցով կարող ես հասնել կյանքի ամենաթանկ պահերին:Իրոք, ընկերության մեջ Դու կարող ես գտնել քո երջանկությունը, ուրախությունը և այն ամենը, ինչը Քեզ հարկավոր է:Բայց միշտ չէ, որ մարդիք ունենում են այն ընկերությունը, որի համար կարելի է ամեն ինչ անել:
Ինչպես հաջողության ու անհաջողության մեջ են տվել Քեզ ընտրելու հնարավորություն, այնպես էլ հաջողակ և անհաջողակ ընկերներ ընտրելու մեջ:Երբ նայում ես շուրջդ, կտեսնես, որ յուրաքանչյուր ոք ընկերություն է անում այն մարդու հետ, ով իր բնավորության գծերով, ապրելակերպով, սովորույթներով նման է իրեն:Եվ հենց դիպուկ էլ այս վիճակը ներկայացրել է ժողովրդական ասացվածքը «Ասա ընկերդ ով է, ասեմ ով ես դու» :
Իրոք, ընկերը մեծ դեր է խաղում մարդու կյանքում:Լավ ընկերը կդարձնի իր ընկերոջը ավելի լավը, իսկ վատը` հակառակը:Դրա համար հարկավոր է ընտրություն կատարելիս շատ ու շատ կենտրոնանք հաջողակ ընկեր ընտրելու մեջ:Ընկեր, դա միայն երեկոյան իրար հետ զբոսնելու համար չէ, այլ ամբողջ կյանքը իրար հետ խոչընդոտներ հաղթահարելով, միասին հաջողության հասնելու յուրօրինակ երևույթն է:Երբ կարդում եմ հաջողակ մարդկանց պատմությունները, շատ-շատ ուրախանում եմ, երբ տեսնում եմ, որ նրանք հաջողության են հասել` իրենց ամուր և համառ ընկերության շնորհիվ:
Ընկերությունում, ինչպես շատերն են այդպես կարծում, երրորդը ավելորդ է:Բայց ես ընդանրապես համամիտ չեմ այս կարծիքին:Քանի որ, եթե ունես ամուր ընկերություն, ապա ոչ երրորդը և ոչ էլ չորրորդը ավելորդ չեն ընկերությունում:Իսկ ամուր ընկերություն ունենալու համար հարկավոր է ընդամենը, որ ընկերության յուրաքանչյուր մասնիկ իր ընկերների համար անի այն ամենը, ինչ-որ կարող է, տալ այն, ինչի կարիքը ունեն իր ընկերները, լինել հավատարիմ և միշտ օգնող` իր ընկերոջ յուրաքանչյուր փորձության ժամանակ:Եղեք միշտ լավը ձեր ընկերների համար:Փորձեք ամեն կերպ երջանկացնել ձեր ընկերներին:
Իսկ վերջում առաջարկում եմ ընթերցել խորիմաստ աֆորիզմներ` ընկերության մասին.
Չկա ավելի սարսափելի անապատ, քան կյանքն առանց ընկերների։ Գրասիան
Նա, ով հավատարիմ ընկեր ունի, կարող է հաշվել, որ ինքը երկու հոգի է։ Գրաֆ
Աշխարհում ոչինչ չկա ընկերությունից ավելի լավ ու հաճելի, առանց դրա աշխարհը կարծես թե զրկված կլիներ արևից։Ցիցերոն
Ընկերությունը, որն ընդհատվել է, ճիշտն ասած, իսկի բնավ չի էլ սկսվել։ Պուբլիլիոս Սիրոս
Անհավատարիմ ընկերները, դրանք… արևային ժամացույցներն են, որոնք օգտակար են միայն այնքան ժամանակ, քանի դեռ լուսավորում է արևը։ Հիպել
Ճշմարիտ ընկերների ամեն ինչն ընդհանուր է։ Էվրիպիդես
Հավանեցիր, ուրեմն կարող ես լայքել մեր facebook-յան էջը, և դառնալ մեր կայքի նոր ընկերը:
Բեռնարդ Շոու-ի հետաքրքրաշարժ պատմությունները
Շատերդ հոդվածի վերնագիրը կարդալուց հետո, երևի թե հասկացաք, թե այս հոդվածը ում մասին է լինելու:Այս հոդվածը հանճար`Բեռնարդ Շոուի կյանքի մասին է:Այս հոդվածում կներկայացնեմ ձեզ նրա հետ կապված հետաքրքրաշարժ պատմություններ:
- Ինչ-որ տիկին անկեղծության պոռթկումի մեջ հայտարարեց.
- Եթե Դուք իմ ամուսինը լինեիք, ես Ձեր բաժակի մեջ թույն կլցնեի:
- Տիկին,- պատասխանեց Շոուն,- եթե Դուք լինեիք իմ կինը, ես ինքս թույն կընդունեի: - Ինչ-որ բասկետբոլիստ (ով սպորտում ոչնչի չէր հասել) իր մեջ հայտնաբերեց գրելու տաղանդ: Իր ստեղծագործությունները ուղարկելով Շոուին` խնդրեց դրանք գնահատել:Վերջինիս պատասխանը համոզիչ էր. “Կարդալով Ձեր ստեղծագործություները` ես հասկացա, թե Դուք ինչու չդարձաք լավ բասկետբոլիստ:Բանն այն է, որ Դուք չեք կարողանում ժանանակին նետել զամբյուղի մեջ”:
- Երբ Բեռնարդ Շոուն ճաշում էր լոնդոնյան հայտնի մի ռեստորանում, նրան է մոտեցել նվագախմբի դիրիժորը և հարցրել.
-Ինչ խաղալ Ձեր պատվին:
Բեռնարդ Շոուն, որին ձանձրացրել էր բարձր երաժշտությունը, պատասխանեց.
-Լավ կլիներ խաղայիք շախմատի կամ թղթախաղի պարտիա: - Շոուն մարմնակազմվածքով նիհար էր:Օրերից մի օր նա պատահական հանդիպեց իր ծանոթին` շատ գեր մի մարդու:
-Միստեր Շոու, նայելով Ձեզ կարելի է մտածել, թե Անգլիայում սով է,- սրամտեց գիրուկը:
-Իսկ Ձեր տեսքը բերում է այն մտքին, որ Դուք եք դրանում մեղավոր,- պատասխանեց Շոուն:
Ահա այսքանը, այս հանճարեղ մարդու կյանքի դրվագներից, հույսով եմ ձեզ հետաքրքրեց նրա կյանքի հետաքրքրաշարժ պատմությունները:
Հավանեցիր, ուրեմն կարող ես լայքել մեր facebook-յան էջը, և դառնալ մեր կայքի նոր ընկերը:
«Հաջողությունն իմ աչքերով»
Ահա այսպիսի խորագիր է պարունակում իր մեջ, մեր այս նոր ծրագիրը:Որն է հաջողությունն իմ աչքերով, ահա այս հարցին են փորձել պատասխանել հայկական մի քանի կայքէջերի համահիմնադիրները:Այս հոդվածում ձեզ կներկայացնեմ նրանցից երեքին, ովքեր փորձել են բացել հաջողության փակագծերը:
Առաջինը, ով փորձել է իր պատկերացումը տալ հաջողության վերաբերյալ, armenianportal.com-ի հեղինակ` Կարեն Թորոսյանն է:Ահա ստորև ներկայացնում է նրա հաջողության բացահայտումը:
Ինձ թվում է հաջողությունը շատ հարաբարեկան է:
Ամեն մարդու մոտ դա տարբեր է, և մի մարդու կյանքում կարող են լինել տարբեր ոլորտներում հաջողություններ` կարիերա, սեր, ընտանիք և ընկերական շրջապատ:
Ամեն ոլորտում էլ կարևոր է հասնել հաջողության:
Հաջողություն եմ համարում նպատակի իրագործումը, կամ ինչ-որ քայլով մոտեցումը դեպի այդ նպատակը:
Ըստ ինձ մեծ հաջողությունը կազմված է փոքր հաջողություններից:
Հաջողությունը մի ճանապարհ է, որը պետք է անցնել, իսկ այդ ճանապարհը ուղիղ համեմատական է հաջողության հետ, այսինքն ինչքան մեծ հաջողության եք ուզում հասնել, կամ ինչքան մեծ է նպատակը, այդքան ավելի երկար է այդ ճանապարհը:
Ճանապարհը անցնելու համար այն պետք է բաժանել մասերի և պլանավորել ըստ քայլերի, իհարկե հնարավոր չէ այնպես պլանավորել, որպեսզի ամեն ինչ կանխատեսվի:Ճանապարհին միշտ էլ հանդիպում են աննախատեսելի խոչնդոտներ:
Իմ անցած ճանապարհից հասկացել եմ մի բան, որը հստակ է ինձ համար` երբեք պետք չի հանձնվել, ցանկացած խոչնդոտ կարելի է հաղթահարել:
Հաջողությունը դա նպատակի իրագործումն է, և իրագործելով ինչ-որ հաջողություն, պետք է նոր նպատակ դնել և շարունակել ճանապարհը դեպի նոր կետը:
Ցանկացած ճանապարհ անցնելու համար կարևոր է ևս մի բան ` հավատ:
Մեծ հաջողության հասնելու համար կարծում եմ պետք է զբաղվել սիրելի գործով, քանի որ անցնելով մի քանի փուլ չսիրելով դադարում ես աշխատել, պետք է սիրել գործը:
Ինչպես տեսաք չկան հաջողության գաղտնիքներ ինձ համար, ուղակի կան նպատակներ, պլաններ և ժամանակի և աշխատանքի ներդրում հաջողության հասնելու համար:
Երկրորդը, որին ցանկանում եմ ներկայացնել sunesevada.blogspot.com-ի հեղինակ` Սյունեի հաջողության բնութագիրն է:
Հաջողակ լինելն ընտրություն է : Ընտրություն է ամեն ինչի մեջ լավը տեսնելը, չվհատվելը, առաջ գնալը : Կյանքն իրականում լի է շատ բարդություններով, սակայն մենք ենք ընտրում, թե ինչպես վերաբերվել դրանց. սովորել ու ուժե՞ղ դառնալ, թե՞ ՝ վհատվել ու ընկճվել : Հաջողությունը ռիսկ է սիրում . պետք է չվախենալ սուր քայլեր անելուց: Հաջողության ճանապարհին նաև շատ կորուստներ ենք ունենում…Հաջողակ լինելը դժվար գործ է : Բայց սա ևս ընտրություն է : Պետք է ուղղակի որոշել, որ այսօրվանից դու պետք է հաջողակ մարդ լինես : Ու անընդհատ պիտի աշխատես, սովորես, գնաս առաջ : Մենք ենք որոշում ՝ ինչպես նայել կյանքին : Կյանքն ինքնին որոշումներից կազմված շղթա է :
Իսկ երրորդը, որին կներկայացնեմ, success.am-ի հեղինակ` Հրաչի, հաջողության տարբեր լինելու բացահայտումն է:
Հաջողությունների շատ մարդիկ են հասնում, բայց կյանքում հաջողության՝ հասնում են քչերը: Օրինակ, երբ դեռահասն անվճար ԲՈՒՀ է ընդունվում՝ դա հաջողություն է, բայց դա դեռ կյանքի հաջողություն չէ և դրանով նրան դեռ չի կարելի հաջողակ մարդ անվանել: Կամ, եթե ֆուտբոլային թիմը հաղթում է երկրի առաջնությունում, դա նույնպես հաջողություն է, բայց դրանով այդ թիմը դեռ «հաջողակ թիմ» չէ, քանի որ մեկ կամ մի քանի հաջողությամբ հաջողակ չեն դառնում:
Եթե վերցնենք կարճաժամկետ տեսանկյունից, հաջողությունը դա «հաղթանակն» է: Այսինքն, հաջողությունն այն է, երբ դու քո առջև նպատակ ես դնում և հասնում ես դրան: Ուզում եմ միանգամից ասել, որ հաջողությունը – դա ֆինանսական հաջողությունը չէ: Իհարկե, կա նաև ֆինանսական հաջողություն ասվածը, ինչպես օրինակ անձնական կյանքում հաջողություն կամ ուսման մեջ հաջողություն: Բայց երբ մենք խոսում ենք հաջողության մասին, մենք չենք խոսում ֆինանսական հաջողության մասին, չնայած դա շատ կարևոր է, այլ խոսում ենք ավելի գլոբալ՝ հաջողության մասին: Այսինքն, կարճաժամկետ տեսանկյունից հաջողությունն ավելի պարզ է և շատ մարդիկ են բազմաթիվ հաջողությունների հասնում: Հաջողություն կարելի է համարել, օրինակ, ամուր ընտանիք կազմելը, լավ աշխատանքի ընդունվելը, օլիմպիադայում հաղթելը, շահութաբեր բիզնես սկսելը, երազանքների ճանապարհորդության մեկնելը, վիճակախաղով մեքենա շահելը կամ երկրի նախագահի հետ հանդիպելը:
Կյանքի հաջողությունն այլ է: Կյանքում հաջողության հասնելը շատ ավելի դժվար է, քան առանձին հաջողությունների դեպքում: Բայց դրանց մեջ մի կապ կա: Երկարաժամկետ տեսանկյունից հաջողությունը կազմված է կարճաժամկետ տեսանկյունից բազմաթիվ հաջողություններից: Ինչպես է, օրինակ, առանձին կետերից կազմվում շրջանը, այնպես էլ առանձին հաջողություններից կազմվում է կյանքի հաջողությունը: Երբ նայում ես երկարաժամկետ տեսանկյունից, ապա հաջողությունն ու երջանկությունը գրեթե հոմանիշներն են, այսինքն հաջողակ է այն մարդը, ով երջանիկ է և երջանիկ է այն մարդը, ով հաջողակ է: Հետևաբար, եթե ուզում ես դառնալ հաջողակ կյանքում, պետք է ձգտես դառնալ երջանիկ:
Ահա այս հոդվածում ձեզ ներկայացրի երեք հեղինակների, որոնք բնութագրեցին հաջողությունն իրենց աչքերով:Մենք մեր խորին երախտագիտություն ենք հայտնում այս երեք հեղինակներից, ովքեր փորձեցին իրենց հաջողության բանաձևերն ու բացահայտումները ցույց տալ մեր կայքի այցելուներին:
Շնորհակալություն:
Հավանեցիր, ուրեմն կարող ես լայքել մեր facebook-յան էջը, և դառնալ մեր կայքի նոր ընկերը:
Մարդկային մտածելակերպ
Երբ ուսումնասիրում ես մարդկանց մտածելակերպը, հասկանում ես մի բան, որ հաջողության հասած և չհասած մարդկանց մտածելակերպը միմյանցից տարբերվում են: Տարբերվել, ես չեմ խոսում մի կամ մի քանի գծերի, այլ ամբողջական մտածելակերպի մասին:
Շատ մարդիկ ինձ փորձում են ապացուցել, որ նրանց մտածելակերպը ձևավորվել է հաջողության հասնելուց հետո, բայց ինչի մասին է խոսքը: Հենց այդ մտածելակերպն է, որ իրենց դարձրել է հաջողակ, իսկ դրա չլինելու դեպքում, այդ մարդը չէր հասնի իր հաջողությանը:Ես քանի որ համոզված եմ, որ մարդ հաջողության է հասնում իր մտածելակերպի շնորհիվ, այսօր կխոսեմ հենց հաջողակ և անհաջողակ մարդկանց մտածելակերպի մասին:
Որն է սրանց տարբերությունը.
Առաջինը, որ ցանկանում եմ ձեզ ներկայացնել, անհաջողակ մարդու մտածելակերպի մի քանի գծերի մասին է:Երբեք չես տեսնի անհաջողակ մարդը կարդա հաջողության հասած մարդկանց մասին:Ինչու:Քանի որ նա վստահ է, որ այդ հաջողակ մարդը հաջողության է հասել նրա հաջողակ հոր գումարներով:Եվ վերջ, կարճ և կոնկրետ նրանք փակում են իրենց առջև հաջողության տանող առաջին դուռը:Իսկ եկեք համեմատական տանենք հաջողակ մարդու հետ:Հաջողության ձգտող մարդը, միշտ էլ բաց է նոր տեղեկություն ստանալու և ավելի մոտիվանալու իր հաջողությանը:Նա կարդում է կարդում` չմտածելով, որ Սթիվ Ջոբսը հաջողության է հասել նրա հոր գումարներով:Քանի որ նա շատ լավ գիտի, որ Սթիվ Ջոբսը չի ունեցել հարուստ հայր, այլ նա եղել է իր ծնողներից զուրկ և ապրել շատ վատ կյանքով, բայց իր մեջ ուժ գտնելով, կարողացել է հասնել հաջողության:
Երկրորդը, որին ցանկանում եմ անդրադառնալ, դա անհաջողակ մարդու վախկոտությունն է, որը բնորոշ չէ հաջողակ կամ հաջողության ձգտող մարդուն:Գիտեք, այնպես չէ, որ անհաջողության մատնված մարդը երբեք չի ձգտել հասնել հաջողության:Բայց նա չի կարողացել հասնել` իր իսկ վախկոտության պատճառով:Անհաջողակներին բնորոշ է գործի նկատմամբ վախ ունենալը:Նրանք վախենում են գործել` մտածելով, որ նրանք անհաջողության կմատնվեն:Եվ այս սկզբունքով շարժվելով, նրանք երբեք էլ չեն գործում:Ահա մի բան, որը բնորոշ չէ հաջողակի կամ դրան ձգտող մարդուն:Ինչ եք կարծում, հաջողակ մարդը ինչպես կարող էր հաջողության հասնել, եթե նա չգործեր, և հենց այդ գործելն էր, որ նրան հասցրեց իր հաջողությանը:
Սիրելի հաջողության ձգտող մարդիկ, վստահ եղեք, որ Դուք նույնպես կհասնեք հաջողության:Դրա համար հարկավոր է Ձեզ համառություն, և գործելու շնորհք:Գործեք ու նորից գործեք, և մի օր կտեսնեք, որ Դուք հասել եք` ձեր երազած հաջողությանը:
Հավանեցիր, ուրեմն կարող ես լայքել մեր facebook-յան էջը, և դառնալ մեր կայքի նոր ընկերը:
Ալբերտ Էյնշտեյնի հանճարեղ միտքը
Զարմանալի կառուցվածքով ու տարբերվող մտածելակերպ ունեցող այս անձնավորությունը կարողացավ իր հետքը թողել այս տարաբնույթ աշխարհի վրա:Այսօր չեմ խոսի Էյնշտեյնի մասին, այլ մի փոքր կխոսեմ նրա` իր հաջողության բարձունքին հասցնող հանճարեղ մտքի մասին:
Ես ամիսներով և տարիներով մտածում ու մտածում եմ: Իննսունինն անգամ արդյունքը սխալ է, 100-րդին ես ճիշտ եմ:
Նա այս խոսքերը գրելուց առաջ անցել է այս փորձություններով և միայն 100-րդն էր, որ բացեց հաջողության դուռը Էյնշտեյնի առջև:Յուրաքանչյուրս էլ ցանկանում ենք հասնել մեր նպատակներին, բայց արդյոք մենք պատրաստ ենք պայքարել այդքան փորձություններ դեմ:Շատերի մոտ այդ պայքարը կարող է տևել հինգ փրձությունով, մյուսների մոտ քսանհինգ, իսկ ոմանց մոտ հարյուր քսանհինգ փորձությունով:Բայց հաղթող կլինի նա, ով կկարողանա այդ բոլոր փորձություններն անցնել:Խաղ, որը կազմված է բազմաթիվ փուլերից:Փորձիր անցնել յուրաքանչյուր փուլը նախատեսված ժամանակով:Շատերը կարող են այդ անընդհատ կրկնվող փորձությունները համարել անհաջողություն` չգիտակցելով որ իրենց հաջորդ քայլը կլիներ իրենց հաղթանակը:
Ուրեմն այսպես, ունես նպատակ, ցանկանում ես հասնել քո նպատակին, ուրեմն պայքարիր քո հաղթանակի համար:Որքան էլ որ այն կազմված լինի բազմաթիվ փորձություններով, միևնույն է շարժվիր առաջ` վստահ լինելով, որ քո մոտ ամեն ինչ կստացվի:
Հավանեցիր, ուրեմն կարող ես լայքել մեր facebook-յան էջը, և դառնալ մեր կայքի նոր ընկերը:
Gucci-ի հաջողության պատմությունը
Գուչչիո Գուչչին ծնվել է 1881 թվականին Ֆլորենցիայում: Նրա հայրն արհեստավոր էր` վաճառում էր իր ձեռքով պատրաստած գլխարկներ:
23 տարեկան հասակում Գուչչիոն բացում է արհեստանոց, որտեղ պատրաստում էին ձիերի թամբեր:Արհեստանոցի անունն էր «Գուչիի տուն»:Սակայն հոր հետ վիճաբանությունից հետո երիտասարդը որոշում է հեռանալ երկրից և փակում է արհեստանոցը:
Նա տեղափոխվում է Լոնդոն և աշխատանքի տեղավորվում «Սավոյ» հյուրանոցում: Սկզբից բեռնակիր, ապա վերելակավար աշխատելով` նա նկատում է, որ կախված մարդկանց սոցիալական կարգավիճակից և խավից` ճամպրուկներն ու պայուսակները տարբեր էին: 1921 թվականին Գուչչին վերադառնում է Իտալիա և ծանոթանալով Աիդա Կալվելլիի հետ, ամուսանանում նրա հետ: Լոնդոնումվաստակած միջոցներով նա կրկին բացում է արհեստանոցը և արդեն ձիու թամբից և ժոկեյների համար նախատեսված հագուստից` սկսում է վաճառել նաև ճամպրուկներ և պայուսակներ: Գնորդները շատ էին հավանում որակյալ արտադրանքը, և շուտով Գուչչիի արհեստանոցի փառքը տարածվում է ողջ Եվրոպայով մեկ:
Գուչչիոն վեց երեխա ուներ: Երբ նրա որդիները մեծացան, նրանք սկսեցին օգնել հորը: 1933 թվականին Գուչչիոյի որդին, Ալդոն հորինում է իրար միահյուսված երկու G տառով լոգոտիպ, որը Գուչչիո Գուչչիի սկզբնատառերն էր: Փոքրիկ արհեստանոցը շուտով վերածվում է կաշի արտադրող գործարանի: Գործարանի հաջողությունն այնքան մեծ էր, որ 1838-ին Հռոմի հեղինակավոր փողոցներից մեկի վրա բացվում է առաջին բուտիկը: Գուչչիի արտադրանքից օգտվում են այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են Էլիզաբեթ թագուհին և Ժակլին Քեննեդին: 40-ականների սկզբին Gucci խանութներ են բացվում ողջ Իտալիայով մեկ:
Գուչչիոյի որդին` Ալդոն, ով հորինել էր ֆիրմային լոգոտիպը, ապահովեց հոր ընկերության զարգացումը: Նրա շնորհիվ Gucci անվան տակ սկսեցին արտադրել ժամացույցներ, մետաքսյա վզկապներ և փողկապներ: Նա ստեղծեց բամբուկե բռնակով պայուսակ, որը մեծ հաջողություն ունեցավ և օգտագործվում է մինչ այսօր: 1940-ին Ալդոն ուղևորվեց Ամերիկա, որտեղ տեղացիներին ցույց տվեց Gucci արտադրանքը: Հավաքածուն բառացիորեն պայթեցրեց Ամերիկան: 1953-ին Ալդոն Նյու Յորքում բացում է Gucci բուտիկ: Դրան են հաջորդում Փարիզի և Լոնդոնի խանութները:
Gucci-ի դեմքն իհարկե Գրեյս Քելլին էր: Նրա հարսանիքին բոլոր հյուրերը որպես նվեր ստացան Gucci ֆիրմային շարֆ, իսկ ավելի ուշ Գուչչին ստացավ թագավորական առաքիչի կարգավիճակ:
Գուչչիո Գուչչիի մահվանից հետո ընկերության գործերը վատացան: Բազմանդամ ընտանիքի ներկայացուցիչները սկսեցին դատվել միմյանց հետ: Արդյունքում Ալդոն ստացավ ընկերության բաժնետոմսերի 50%-ը և դարձավ դրա ղեկավարը:
Սկսվում է օծանելիքի, ժամացույցների, կանացի հագուստի և մորթե իրերի արտադրությունը: Մինչև 70-ականների վերջը Gucci ընկերությունն ամենահայտնի համաշխարհային բրենդներից էր: Սակայն մշտական բնույթ կրող ընտանեկան վեճերն ու սկանդալները համարյա սնանկացրին ընկերությունը: Եվ եթե 70-ականներին Gucci-ն շքեղության խորհրդանիշ էր, ապա 80-ականներին կորցրել էր իր հմայքն ու վերածվել էժանագին բրենդի:
Այդ ժամանակ էլ սկսվում է Gucci իրերի մասսայական կեղծումը, ինչն ավելի է վնասում ընկերության համբավին: 1986-ին Ալդոն հայտնվում է ճաղերի հետևում (նրա որդին` Պաոլոն, միավորվելով Գուչչիոյի որդիներից մեկի անօրինական զավակ Մուրիցիոյի հետ, ԱՄՆ կառավարությանը հանձնում է փաստաթղթեր, որոնք ապացուցում էին, որ Ալդոն խուսափում էր հարկերից): Ընկերության ղեկավարությունն անցնում է Մաուրիցիոյին:
Սա ընկերության պատմության վատագույն ժամանակաշրջանն է: Մաուրիցիոն հեռացնում է ընկերության համար կարևոր աշխատողների, վաճառքից հանում է բամբուկե բռնակով պայուսակը, իսկ ընկերության գլխավոր գրասենյակը տեղափոխում է Միլան: 90-ականների սկզբին Gucci արտադրանքը կրելը վատ ճաշակ էր համարվում, և ընկերությունը մոտ էր սնանկացման: Գուչչիո Գուչչիի թոռները հերթով վաճառում են իրենց բաժնետոմսերը, որոնց մեծ մասը գնում է Investcorp ֆինանսական ընկերությունը` հրավիրելով դիզայներ Թոմ Ֆորդին: Ֆորդը վերականգնում է ընկերության կարգավիճակը:
Թոմ Ֆորդի շնորհիվ Gucci-ն կրկին նորաձև է դառնում: «Jet Set» հավաքածուի համար 1995-ին Թոմըստանում է «Հագուստի լավագույն ձևավորող» կոչումը: Նրա հետագա` «Euro Hippies» և «Studio 54» հավաքածուները մեծ հաջողություն են ունենում:
Այժմ Gucci-ն ամենահայտնի ու սիրված բրենդներից է: Հայտնի աստղերը չեմ թաքցնում իրենց սերն այս ապրանքանիշի նկատմամբ: Մենք նույնպես: Իսկ դրա համար պետք է շնորհակալություն հայտնենք Գուչչիո Գուչչիին, ով թամբեր պատրաստող արհեստանոցը վերածեց նորաձևության միտումներ թելադրող բրենդի:
Հոդվածի հեղինակն է` EDITA-ն :
Հավանեցիր, ուրեմն կարող ես լայքել մեր facebook-յան էջը, և դառնալ մեր կայքի նոր ընկերը:
Աֆորիզմներ հաջողության մասին
Երբեք, երբեք, երբեք, երբեք չհանձնվեք…
Ուինստոն Չերչիլ
Աշխարհի ամենապերճախոս հռետորը հաջողությունն է:
Նապոլեոն Բոնապարտ
Հաջողությունը՝ ահա թե ինչն է ստեղծում Մեծ մարդկանց:
Նապոլեոն Բոնապարտ
Հաջողությունը հաճախ միակ տեսանելի տարբերությունն է հանճարի և խելագարի մեջ:
Պիեռ Բաուստ
Հաջողությունը վերջնական չէ, պարտությունը ճակատագրական չէ, քաջություն ունենալ շարունակելու՝ ահա թե ինչն է իսկականից կարևոր:
Ուինստոն Չերչիլ
Ինչպես կյանքում հասնել հաջողության: Եթե ցանկանում եք կյանքում հասնել հաջողության, դարձրեք համառությունը ձեր լավագույն ընկեր, փորձը՝ իմաստուն խորհրդական, զգուշությունը՝ ավագ եղբայր, իսկ հույսը՝ հրեշտակ-պահապան:
Ջոզեֆ Ադդիսոն
Իմաստ չունի վարձել խելացի մարդկանց, իսկ հետո ցուցում տալ նրանց, թե ինչ անել: Մենք վարձում ենք խելացի մարդկանց, որպեսզի նրանք ասեն, թե մենք ինչ անենք:
Սթիվ Ջոբս
Նա, ով ուզում է իր աշխատանքի արդյունքը տեսնել անհապաղ, պետք է կոշկակար դառնա:
Ալբերտ Էյնշտեյն
Մեծ գործերը պետք է կատարել առանց մտածելու, որպեսզի վտանգի մասին միտքը չթուլացնի խիզախությունը և արագությունը:
Հուլիոս Կեսար
Չի սխալվում միայն նա, ով ոչինչ չի անում: Մի վախեցեք սխալներ անելուց, վախեցեք սխալները կրկնելուց:
Թեոդոր Ռուզվելտ
Արա, ինչ կարող ես, նրանով, ինչ ունես և այնտեղ, որտեղ գտնվում ես:
Թեոդոր Ռուզվելտ
Իրականում հաջողությունն ու փառքը պատկանում են նրան, ում դեմքը պատված է փոշով, քրտինքով ու արյունով, ով արիաբար ձգտում է հաղթանակի, ով սխալվում է և նորից ու նորից սկսում զրոյից, որովհետև չեն լինում ջանքեր առանց մոլորությունների ու սխալների:
Թեոդոր Ռուզվելտ
Յուրաքանչյուր նախագծում կարևորագույն գործոնը հաջողության հանդեպ հավատն է: Առանց հավատի հաջողությունն անհնարին է:
Ուիլյամ Ջեյմս
Ես հստակ հավատում եմ հաջողությանը: Եվ նկատել եմ. ինչքան ես շատ եմ աշխատում, այնքան ես ավելի հաջողակ եմ:
Թոմաս Ջեֆֆերսոն
Նյու-Յորքում ես իմացա, որ չկա ավելի լավ դեզոդորանտ, քան հաջողությունը:
Էլիզաբետ Թեյլոր
Չի կարելի վերադառնալ անցյալ և փոխել մեկնարկը, բայց կարելի է մեկնարկել հիմա և փոխել ավարտը:
Հարուն Ագացարացի
Տեր աստված, տուր ինձ ուժ, որպեսզի հաղթահարեմ այն, ինչ կարող եմ. տուր ինձ արիություն, որպեսզի հաշտվեմ նրա հետ, ինչը չեմ կարող անել, և տուր ինձ իմաստություն, որպեսզի զանազանեմ մեկը մյուսից:
Արևելյան հին իմաստություն
Նույն գործը կատարող երեք մարդու հարցրին, թե ինչ են անում: Առաջինն ասաց. «Ես քար եմ մանրում», մյուսն ասաց. «Ես ապրուստի միջոց եմ վաստակում», երրորդն էլ թե. «Իսկ ես տաճար եմ կառուցում»:
Հնադարյան իմաստություն
Մարդկանց հետ վարվելու ունակությունը ապրանք է, որը կարելի է գնել այնպես, ինչպես գնում են միրգը կամ սուրճը… Եվ ես այդպիսի ունակության համար կվճարեմ առավել, քան որևէ այլ բանի համար:
Ջոն Ռոկֆելլեր, բոլոր ժամանակների աշխարհի ամենահարուստ մարդը
Ոչ-մի հաղթող չի հավատում պատահականությանը:
Ֆրիդրիխ Նիցշե
Հաջողության գաղտնիքը նրանում է, որպեսզի հրաժարվես հին, մեռած և անառողջ մտքերից:
Նորման Փիլ
Հաջողակ տղամարդը նա է, ով վաստակում է ավելին, քան կարող է ծախսել իր կինը: Հաջողակ կինը նա է, ով կարողացել է գտնել իրեն այդպիսի տղամարդ:
Լանա Թերներ
Ոչինչ այնքան չի ուղեկցում Հաջողությանը, որքան Հաջողությունը:
Գյոթե
Հաղթողին ոչ-ոք չի հարցնի՝ ճիշտ է նա արդյոք ասում, թե ոչ:
Ադոլֆ Հիտլեր
Հազար մղոն երկարությամբ ճանապարհը սկսվում է առաջին քայլից:
Լաո Ցզի
Հաջողության հասած ամեն մի տղամարդու հետևում կանգնած է հպարտ կինը և զարմացած զոքանչը:
Բրուկս Հեյզ
Գնա քո ճանապարհով և թող մարդիկ խոսեն ինչ ուզում են:
Դանթե Ալիգերի
Ես չեմ կարող ձեզ տալ հաջողության բանաձևը, սակայն պատրաստ եմ առաջարկել անհաջողության բանաձևը՝ փորձեք բոլորին դուր գալ:
Գ.Սվոուպ
Սովորել պետք է ոչ թե սեփական, այլ ուրիշների սխալների վրա:
«Ջեներալ մոտորս» կոնցեռնի սկզբունքը
Թշնամին, որը ձեր սխալներն է գտնում, առավել օգտակար է, քան բարեկամը, որ ցանկանում է դրանք թաքցնել:
Լեոնարդո դա Վինչի
Երբ արդեն անհնար է լարված աշխատել, սկսիր աշխատել խելացի:
Ֆիլիպ Ստանհոպ
Երբ ձեր մասին վատ են խոսում, դրանից վատ կարող է լինել միայն մեկ բան լինել՝ երբ ձեր մասին ընդհանրապես չեն խոսում:
Օսկար Ուայլդ
Քաջություն ունեցիր օգտվելու սեփական խելքից:
Էմանուել Կանտ
Ջրափոսի մեջ մեկը տեսնում է միայն ջրափոսը, իսկ մյուսը՝ նայելով նրա մեջ, տեսնում է երկնքի աստղերը:
Լև Տոլստոյ
Դաստիարակեք ձեր մեջ առողջ անհարգալից վերաբերմունք անիրականի հանդեպ:
Ջին Հոֆման
Գնացեք և արարեք, դուք միշտ ժամանակ կունենաք արդարանալու հետագայում:
Գրեյս Հոպպեր
Իմ առաջին պատվիրանն այսպիսին է՝ լսեցեք, լսեք նրանց, ովքեր գործ են անում:
Ռոսս Պերո, ամերիկյան միլիարդատեր
Թողեք ինձ իմ գործարանները, սակայն վերցրեք իմ աշխատողներին և շուտով գործարանների հատակները կծածկվեն խոտով: Վերցրեք իմ գործարանները, սակայն ինձ թողեք իմ մարդկանց և շուտով մենք կունենանք նոր գործարաններ՝ նախկիններից ավելի լավը:
Էնդրյու Քարնեգի, ամերիկյան հայտնի գործարար
Սխալների առջև փակում ենք դռները, իսկ ճշմարտությունը փակուղու առջև է՝ «ինչպես ներս մտնեմ»:
Ռաբինդրանաթ Թագոր
Հավանեցիր, ուրեմն կարող ես լայքել մեր facebook-յան էջը, և դառնալ մեր կայքի նոր ընկերը:
Անհաջողության կառավարիչը
Շատ հոդվածներում գրել եմ հաջողության մասին:Նկարագրել հաջողության` գեղեցկությունը, քաղցրությունը, երջանկությունը:Բայց այս հոդվածում կգրեմ անհաջողության մասին:
Հաջողությունն ու անհաջողությունը գտնվում են մի հարթության վրա:Դրանից կարելի է եզրակացնել մի բան:Նույնքան հեշտությամբ, որքան որ կարողանում ես անհաջողության մատնվել, այդքան հեշտությամբ էլ` հաջողության հասնել:ՈՒղղակի չգիտես ինչու, այն մեր մեջ հաստատելը մի փոքր դժվար է:Եւ ինչպես ավանդույթն է սերնդե սերունդ փոխանցվում և պահպանվում, այդպես էլ հաջողության մասին վարկածն է, որ հաջողության հասնում են շատ քչերը և մեծ դժվարությամբ:Ահա, այսպես է դարեր շարունակ նկարագրվել հաջողությունը:
Միայն, երբ դիտում ես հենց բառին, հասկանում ես, որ նրանք իրարից շատ քիչ են տարբերվում:ԱՆհաջողություն և հաջողություն:Անհաջողությունից հաջողության անցնելու համար, հարկավոր է կոտրել մեր ներսում ընդամենը մի բան, որ մարդ հաջողությունից հեռու է ընդամենը երկու տառով, դա «ԱՆ» է:Իսկ ինչպես կոտրել այդ երկու տառը:
Կա մի բան, որի նկատմամբ ոչ մի կասկած չունեմ, դա այն է, որ մարդ անհաջողության մեջ է միայն իր պատճառով:Քանի որ նա ամեն օր իր վրա մեծ աշխատանք է տանում:Աշխատանքը հետևյալն է.
- Ես անհաջողակ եմ:
- Ես աղքատ եմ:
- Ես գումար չունեմ:
- Ես ծնված եմ անհաջողության համար:
- Ես երբեք հաջողության չեմ հասնի:
Ահա մի քանի քայլ, որ մարդուն երբեք չի թողնի, որ նա հասնի հաջողության:Տեսնում եք թե ինչ հեշտ է անհաջողության հասնել:Ուրեմն մենք կարող ենք նույնպես հեշտությամբ հասնել հաջողության` մի փոքր աշխատանք տանելով մեր վրա:Ինչպես տանել աշխատանք.
- Ես հաջողակ եմ:
- Ես ծնվել եմ հաջողության համար:
- Ես կունենամ այն, ինչ-որ կուզեմ:
- Ես եկել եմ աշխարհ, որպեսզի զարմացնեմ նրան:
Ահա ևս մի քանի աշխատանք, որ մարդ պետք է տանի իր վրա, եթե ցանկանում է հասնել հաջողության, ուղղակի սրանից հետո հարկավոր է գործել:Գործել, չի նշանակում է հեղափոխել աշխարհը կամ նման ինչ-որ բան անել, այլ անել այն գործը, որը նա ցանկանում է, և որին նա ձգտում է:Եւ հենց դա էլ նրան կդարձնի հաջողակ:
Հիշիր ընդամենը մի բան, դու ես անհաջողության կառավարիչը:Ուրեմն ազատիր նրան աշխատանքից, որը նա կատարում է քո կյանքում:Վարվիր նրա հետ այնպես, ինչպես որ կվարվես այն վատ ու բացասական աշխատողիդ հետ, որը չի կարողանում կատարել իր հանձնարարությունները:Հեռացրու անհաջողությանը, և ընդունիր աշխատանքի` հաջողությանը:
Հավանեցիր, ուրեմն կարող ես լայքել մեր facebook-յան էջը, և դառնալ մեր կայքի նոր ընկերը:










